Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

3 ֆուտ­բո­լիստ, 12 աշ­խա­տա­կից

3 ֆուտ­բո­լիստ, 12 աշ­խա­տա­կից
20.03.2020 | 04:35

Իս­պա­նա­կան «Ա­լա­վես» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բը հայ­տա­րա­րել է թի­մում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված դեպ­քե­րի մա­սին։ Կո­րո­նա­վի­րուս է հաս­տատ­վել ա­կում­բի ե­րեք ֆուտ­բո­լիս­տի, մարզ­չա­կան շտա­բի 7 ան­դամ­նե­րի, ինչ­պես նաև ա­կում­բի ոչ ֆուտ­բո­լա­յին բաժ­նի 5 աշ­խա­տո­ղի մոտ։ Տե­ղե­կաց­վում է, որ վա­րակ­ված­ներն ի­րենց լավ են զգում, չու­նեն գան­գատ­ներ։ Մար­տի 6-ին «Ա­լա­վե­սը» լա լի­գա­յի շր­ջա­նա­կում հան­դի­պել էր «Վա­լեն­սիա­յին», ո­րի ֆուտ­բո­լիստ­նե­րի և ա­կում­բի սպա­սար­կող կազ­մի մեկ եր­րոր­դի մոտ կո­րո­նա­վի­րու­սի թես­տը դրա­կան է ե­ղել։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ